Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Մինչ նիստի մեկնարկը Հայկ Սարգսյանը բարկացել է լրագրողների հարցերից: Նա հատկապես բարկացել է հոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ գործարարների հետ ժամանակին 50-50 փայ ունենալու վերաբերյալ հարցը։
«Ու՞ր են, ու՞ր, փաստ, փաստ ունե՞ք»,–արձագանքեց Սարգսյանը:
Հարցին, թե իր ընտանիքին որտեղի՞ց խոշոր գումարներ, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Աշխատել եմ, ի՞նչ կա, դա ձեզ չի վերաբերվում, հարկայինին դիմեք»,- բարկացած ասաց Սարգսյանը:
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, Հայկ Սարգսյանը նշեց. «Ինքը կարողա ասի Քենեդուն էլ եմ ես սպանել, հավատու՞մ եք»:
Հարցին՝ ապօրինի զենք զինամթերք պահե՞լ եք, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ երբեք:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեջ:


