▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի պետական բարձրագույն պարգևի

Կանադական globalnews.ca պարբերականից տեղեկանում ենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Ատոմ Էգոյանը`կինոյի, թատրոնի օպերայի և կրթական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար ստացել է Կանադայի պետական բարձրագույն պարգևը (Companion of the Order of Canada):

Հիշեցնենք, որ հայազգի ռեժիսորը ծնվել է 1960թ. հուլիսի 19-ին Կահիրեում, մեծացել՝ Կանադայում։ Էգոյանը միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել։

Նա Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, Կանադայի բարձրագույն կինոպարգևի՝ «Ջինի» յոթնակի դափնեկիր, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

 2004թ.  արժանացել է «Ոսկե ծիրան» կինոմրցանակաբաշխության գլխավոր մրցանակին։ 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее