▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ատոմակայանի ղեկավարությունը խոշոր չարաշահում է կատարել. կոռուպցիոն նոր բացահայտում

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում կոռուպցիան նոր բացահայտում է արել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԱԾ լրատվական ծառայությունը հայտնում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է նոր դեպք:

Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջև վերավաճառքի ձևական գործարքներ են ձևակերպել և ուռճացրել ապրանքների իրական գները։ Արդյունքում շուրջ 7 մլն ՀՀ դրամ արժեքով անվտանգության պահեստամասերը 2017-2018 թվականների ընթացքում ՀԱԷԿ-ին վաճառել են 33 մլն դրամով` այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ:

 

 

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ստուգվում է ՀԱԷԿ-ին կատարված մյուս մատակարարումների օրինականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее