▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը

Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ոտնլվայի եւ յուղի օրհնության արարողության ընթացքում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը՝ սրբի բարեխոսության եւ օրհնության հայցով համավարակի այս իրավիճակում մեր հայրենիքի եւ աշխարհասփյուռ ժողովրդի համար։

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее