Չարենց թաղամասի թիվ 18 շենքի ֆուտբոլի դաշտի վերակառուցման աշխատանքների իրականացման համար 14.03.2025 թվականին կնքվել է 14,955,000 դրամ արժողությամբ պայմանագիր, և նախատեսվել է աշխատանքների իրականացման համար 120 օր ժամկետ։
Նշյալ պայմանագրի շրջանակում խաղադաշտը, մասնավորապես, պետք է ապահովված լիներ պատշաճ լուսավորությամբ, իրականացվեր տարածքի մաքրում աղբից, տեղադրվեին նոր նստարաններ, ձեռք բերվեին և տեղադրվեին աղբամաններ։
Բացի վերոգրյալ գումարից, հավելեմ նաև, որ Երևանի 2026 թվականի բյուջեով Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների համար նախատեսվել է 6,531,147,000 դրամ։
Սիրելի հայրենակիցներ, միլիոնավոր գումարների հատկացումների պայմաններում տեսանյութում ներկայացված են կատարված աշխատանքների արդյունքները։
Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից


