▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավարտվել է Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավորների հետ. ի՞նչ հարցեր են քննարկվել

Ազգային ժողովում ավարտվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Լրագրողների հետ զրույցում Բակո Սահակյանը նշեց, որ քննարկել են բոլոր հարցերը, որոնք, ըստ իրենց որակումների, առաջնահերթ նշանակություն ունեն: Նա նշեց, որ շնորհակալություն է հայտնել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հանդիպման համար:

 

 

 

 

 

 

 

«Ամենակարևորը, որ մենք փաստել ենք, որ խիստ անհրաժեշտ է, որ երբ ստեղծված են իրավիճակներ, որ կարծես թե, դժվարանում են քաղաքական գործիչները, հասարակական գործիչները իրենց մասնակցությունը բերելու և հաղթահարելու այս կամ այն ստեղծված իրավիճակները… Մենք պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, այդ թվում՝ հաճախակի հանդիպումներ ունենալ, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի համար»,-ասաց նա և նշեց, որ հարցադրումները եղել են անկեղծ և ազնիվ, և նույն կերպ փորձել է իր մոտեցումները ներկայացնել:

 

 

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ Բակո Սահակյանն ասաց, որ ցանկալի է, որ նման հանձնաժողովներում ներգրավված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի են օգնելու և չբացահայտված փաստերը բացահայտելու:

Դիտարկմանը, թե նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հետախուզությունը օրով ու ժամով իմացել է, որ հարձակում է լինելու, Բակո Սահակյանը պատասխանեց. «Ես դրա համար էլ ասում, որ եթե կա այդպիսի անհրաժեշտություն լրացուցիչ աշխատանք տանելու, ցանկալի է, որ այդ խմբերում ներգրավված լինեն մարդիկ, որոնք իրենց մասնագիտական կարողություններով կարող են օգտակար լինել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее