Երեկ՝ հունվարի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող բուքմեյքերական կենտրոնի նկուղային հարկ է մեկնել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծայրահղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված բուքմեյքերական կենտրոնի գանձապահ՝ Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 55-ամյա Հասմիկ Ճ.-ն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում և գլխի հատվածում:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին հաղորդում տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղի կողմից կնոջը դաժան ծեծի ենթարկելու և դրամարկղից գումարը գողանալու պահը ֆիքսվել է տեսախցիկով։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


