Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դանակով զինված մի երիտասարդ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 7 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 39 մասնաճյուղ է մտել և դանակի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար:
Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչքան գումար են հափշտակել «Հայփոստ»-ից:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավազակային հարձակում կատարելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան
Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դանակով զինված մի երիտասարդ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 7 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 39 մասնաճյուղ է մտել և դանակի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար:

Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչքան գումար են հափշտակել «Հայփոստ»-ից:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավազակային հարձակում կատարելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:


