Այսօր, փետրվարի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։30-ի սահմաններում 2 հոգի ներս են մտել Լենինգրադյան - Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցետրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն և կատարել ավազակային հարձակում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք մոտեցել են խանութում գտնվող վաճառողին, անակնկալի են բերել, պարանը գցել պարանոցին և դրա սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործները եղել են առանց դիմակի և խանութ- պահեստարանից հափշտակել են մոտ 700 հազար դրամ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


