Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը «ԳՈՒՏ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Դավթյանն է, ով բժիշկներին հայտնել է. որ այդ ժամին անծանոթ անձը իրենց շենքի մուտքի մոտ անակնկալ հարձակվել է իր վրա, ծեծի նթարկել և այդ ամենը եղել է աստիճանահարթակի վրա, որից հետո անծանոթը հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բջջային հեռախոսը։

Մինչ բժիշկները բժշկական օգնություն կցուցաբերեին վիրավորին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ժամեր անց ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Ալեքսանդր Շավեշյանին, ով արդեն քննիչի մոտ խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը։ Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Համբարձումյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ա. Շավեշյանը ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Ա. Դավթյանն ու կասկածյալ Ա. Շավեշյանն աշխատում են «Բոնուս» մթերային խանութում՝ Ա. Դավթյանը՝ որպես մենեջեր, Ա. Շավեշյանը՝ որպես հացթուխ։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


