▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում կատարողը բռնվել է հենց դեպքի վայրում

Նոյեմբերի 29-ի գիշերը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում ավազակային հարձակում էր կատարվել: Երկու դիմակավոր, ինքնաձիգով, մտել էին տուն, բայց գործն, ըստ ծրագրածի, հաջողել չէին կարողացել: Հարձակումը ձախողվել էր...
Կատարվածի մասին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Տանտերերը դիմադրել էին, բռնել նրանցից մեկին, մյուսին հաջողվել էր փախչել:
Փախուստի դիմած կասկածյալի մոտ ինքնաձիգ կար, չէր բացառվում, որ ընկերոջն ազատելու նպատակով հետ գա: Հարկավոր էր րոպե առաջ դեպքի վայր հասնել, զարգացումներն անկախատեսելի էին, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել:

 

 

 

 

 

 

Քրեական հետախույզներն անհապաղ Զարթոնք գյուղ մեկնեցին: Պարզվեց ավազակային հարձակում կատարած անձանցից մեկը, ով բռնվել էր Արմավիրի բնակիչ Կարեն Այվազյանն էր, որը դեպքի վայրից անմիջապես բերման ենթարկվեց ոստիկանության Մեծամորի բաժին:
Սակայն ոստիկանները նրան բերման ենթարկելով սահմանափակվել և գործն ավարտված համարել բնականաբար, չէին կարող: Անհրաժեշտ էր զրուցել տանտերերի հետ, պարզել դեպքի հանգամանքները: Իրավապահները նրանցից հաղորդում վերցրին: Ըստ նախնական տվյալների` դիմակավորները բակ ցանկապատով էին մտել` օգտվելով, որ այդ պահին տանտիրոջ աղջիկը փորձում է տնից դուրս գալ, նրան հրել էին, ներխուժել տուն, բայց սկզբում աղջկա ծնողները, իսկ ավելի ուշ արդեն հարևաններն օգնության էին հասել, բռնել նրանցից մեկին, մյուսը, ինքնաձիգը ձեռքին, փախել էր:

 

 

 

 

 

 

 

Ընտանիքի անդամները հրաշքով չէին վնասվել: Տնից որևէ բան հափշտակել չէր հաջողվել: «Բայց դժվար էր ասել, թե իրադարձությունները ինչ ընթացք կստանային,-ասում էին տանտերերը,- եթե իրավապահները մի փոքր ուշանային»:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿՍ» ինքնաձիգի մեկ փամփշտատուփ` 5.45 մմ տրամաչափի 18 փամփուշտով, երկու դիմակ, գլխարկ, մեկ զույգ ձեռնոց, «էլեկտրաշոկ» մահակ, տոպրակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն, պոլիմերային կապիչներ:
Ավազակային հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее