▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավել բան գիտես՝ գնա ՀՔԾ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Twitter-ի իր էջում անդրադարձել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվանը՝ գրելով. «#90ականներ»:

Գրառմանն ի պատասխան՝ օգտատերերից մեկը գրել է. «90 ականները համարյա 11 տարի առաջ էր, երբ իշխանական էլիտայի հրամանով կրակում էին խաղաղ քաղաքացիների վրա»:

 Լևոն Քոչարյանն անտարբեր չի անցել թվիթի կողքով և պատասխանել է օգտատիրոջը. 

«Երեկվանից ինձ պարզ դարձավ քո մանիպուլյատիվ, ոչ օբյեկտիվ, հնարավորա նաև ուղղորդված լինելը: Հետդ դիսկուսիա անելու րիզոն չկա: 2 տարիա էս ասածդ չեն կարում ապացուցեն: Ավել բան գիտես, գնա ՀՔԾ, թե չէ օդի մեջ խոսում են ոչնչությունները: Չշարունակելի»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее