Tert.am-ը գրել է. ԱԺ նախագահի թեկնածու, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ դառնալուց հետո բնավորությունը փոխելու է ու ավելի դաժան է դառնալու։
Լրագրողների հարցին, թե փոխելո՞ւ է իր իմիջը ու նոր կոստյումնե՞ր է գնելու, Սահակյանը պատասխանեց. «Ես տասը տարվա կոստյում էլ ունեմ, որովհետև շատ նրբանկատ եմ հագուստի նկատմամբ: Բնավորությունս եմ փոխելու, ավելի դաժան եմ դառնալու, լրագրողների երեսին չեմ նայելու...»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում