▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի ճիշտ կլինի նախ ասֆալտ փռել, հետո նոր` «ասֆալտին փռել». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի ճիշտ կլինի նախ ասֆալտ փռել, հետո նոր` «ասֆալտին փռել»: Քանի որ, ինչպես երևում է, «ասֆալտին փռելը» մեր կուսակցություններից մեկի կարևոր սպառնալիքն է դառնում, նույնիսկ այս նախընտրական քարոզարշավի յուրահատուկ բրենդի է նմանվում, թվում է, որ կամ ասֆալտը Հայաստանում պիտի պատշաճ վիճակի բերվի, կամ ասֆալտին փռելու թեկնածուները պիտի նվազեցվեն: Թե չէ բազմաթիվ գյուղական բնակավայրեր ունենք, որոնք սեփական ասֆալտապատ ճանապարհ չունեն, հետն էլ չափազանց հեռու են ասֆալտապատ ճանապարհներից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի հեշտ կլինի նախ ասֆալտ փռել, հետո նոր՝ «ասֆալտին փռել»:

 

Սրանից կարող է բխել նաև, որ ասֆալտ փռելու ընթացքում կնվազի «ասֆալտին փռվողների» թիվը , ինչի հետևանքով կնվազի «ասֆալտին փռելու» սպառնալիքը: Չի բացառվում նաև, որ ասֆալտ փռելու ընթացքում փոխվեն «ասֆալտին փռվելու» թեկնածուները: Ասֆալտ փռելն «ասֆալտին փռվելուներին» որոշելու հայտնի ձևերից մեկն է: Ասֆալտ փռողները հաճախ են դառնում ասֆալտին փռվելու թեկնածուներ: Արդյունքում գոնե Հայաստանի ճանապարհների ասֆալտապատումը կշահի, շուկայի հետ գյուղացիների կապը կլավանա, մեքենաները պակաս ջարդուփշուր կլինեն: Այոʹ, ինչպես երևում է, «ասֆալտին փռելը» ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական էֆեկտ կունենա:

 Միայն թե, ի սեր Աստծո, նախ՝ ասֆալտ փռելը, հետո՝ ասֆալտին փռելը: Միայն թե չասեք, որ մինչև ասֆալտին չփռեք, ասֆալտը չի փռվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее