▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի մեծ լպիրշություն, քան նախորդների կողմից Արցախի, կոռուպցիայի մասին խոսելն ու իշխանությանը քննադատելն է, չկա

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ավելի մեծ լպիրշություն, քան նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների կողմից Արցախի, բանակի, տնտեսության կամ կոռուպցիայի, իրավունքի ու դատարանների մասին խոսելնն ու օրվա իշխանությանը այդ հարցերում քննադատելն է չկա։

Անհանգիստ նստեք տեղներդ, վաղ թե ուշ պատասխան եք տալու Հայաստանը (Արցախը՝ ներառյալ) մարդաթափելու, Հայաստանի արյունատար համակարգերը սեփականաշնորհելու, բանակը հարստահարելու, իրավունքը բռնաբարելու ու դատարանը սեփական նպատակների իրագործման կանտոռա դարձնելու և մնացած բոլոր արատավոր երևույթների համար։

Երբ ասում եմ սիրում եմ բոլորիդ դա ձեզ չի վերաբերվում, դուք դեռ պետք է պատասխան տաք գործած մեղքերի համար , պետք է ցույց տաք, որ մարդ եք, ոչ թե բորենի կամ շակալ։

Սիրում եմ բոլորիդ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее