Աղքատությունը հաղթահարում են աշխատանքի միջոցով, այս մասին ԱԺ-ում՝ Բյուջե 2024-ի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մարդուն կարելի է մի օր, մի շաբաթ, մի ամիս, մի տարի հաց տալ, բայց մարդուն պատրաստել նրան, որ դու չես աշխատելու ու կառավարությունը կամ հանրությունը քեզ ամբողջ կյանքում կերակրելու է, դա մարդու նկատմամբ ամենամեծ նվաստացումն ու վիրավորանքն է: Ավելի մեծ վիրավորանք մարդու նկատմամբ չի կարելի պատկերացնել»,- ասաց Փաշինյանը: |
Թարմացված․ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրին» ու «Խաղաղության խաչմերուկին»: «Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան՝ իհարկե այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն չի կարող այն ստորագրել միայնակ. դրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը: Խաղաղության 3 առանցքային սկզբունքները, ըստ էության, համաձայեցված են Ադրբեջանի հետ: Տեղյակ եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ամենաշատ քննարկվածներից է: Մեր բոլոր խոստումներն ու պարտավորությունները արտահատված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում. պատրաստ ենք րոպե առաջ մեկնարկել դրա իրագործումն ու ակնկալում ենք տարածաշրջանի երկրների ու միջազգային հանրության աջակցությունը»,- ասել է վարչապետը: Փաշինյանը հարցադրում է հնչեցրել՝ եթե Ադրբեջանի հետ խաղաղության սզբունքները համաձայեցված են, ինչո՞ւմն է խնդիրը. «Մեծ հաշվով, պատճառն անվստահությունն է կողմերի միջև»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան: Եզրափակելով՝ Փաշինյանը նշել է. «Ես իմ հերթին հույս եմ հայտնում, որ 2024-ը կլինի խաղաղության բյուջե և 2024-ը կլինի կայուն ու տևական խաղաղության մեր առաջին տարին»: |
Թարմացված․Բյուջե 2024-ի նախագծի քննարկումներն ավարտվեցին, եզրափակիչ ելույթով հանդես է գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա, իմ գնահատմամբ, պատմական ժամանակների պատմական բյուջե է. եկամտային մասը 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում է, ավելի քան կրկնապատկվում է նաև ծախսային մասը»,- նշեց նա: |
«Ավելի մեծ վիրավորանք մարդու նկատմամբ չի կարելի պատկերացնել». Փաշինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet