▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի սկզբում նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ՀՀ-ում:

«Համեմատելով ու գնահատելով նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը, ունենք իրավիճակի կայունացում, ու դրան նախորդող անկման միտումը կարծես դադարել է առնվազն իմ նշած 2-3 շաբաթվա համար: Հաշվի առնելով ազգաբնակչության շարժունակությունը՝ դժվար է լինելու օրական դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալ, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի ու կարծես որոշումն էնպիսին է, որ իրավիճակը պահպանվելու է: Առկա սահմանափակումները դեռ պետք է պահպանենք»,- ասաց Առողջապահության նախարարը: Վարչապետը նկատեց, որ հանրությունն ավելորդ ոգևորությամբ է արձագանքում թվերի նախընթաց անկմանը. «Միջին օրական թվերը հուլիսի հետ համեմատած նվազել են, բայց եթե ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին»:

Կարդացեք նաև՝ Բայց կուզեիք չէ՞ ֆինանսների նախարար լինեիք Նիկոլ Փաշինյանը՝ Արսեն Թորոսյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее