«Երևան Մոլ» առևտրի կենտրոնի բացման ժամանակ այսօր մի կին ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին հորդորեց սուտ չխոսել, երբ պատգամավորը լրագրողների հարցին, թե արդյոք նորաբաց առևտրի կենտրոնում կգործի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, պատասխանեց, որ ինքը բիզնեսով չի զբաղվում:
««Երևան սիթի» չի լինելու, լավ շինություն ա սարքած, եկել ենք նայենք, ես բիզնեսով չեմ զբաղվում: Ո՞վ ա ասել, որ «Երևան սիթի» ա բացվելու էստեղ»,-ասաց Սամվել Ալեքսանյանը:
Նրա խոսքն ընդհատեց տիկինը և ասաց. «Ո՞վ ա զբաղվում բա բիզնեսով, ինչի՞ ես խաբում, մեր մոտի «Սիթին» քո՞նը չի, ես եմ քեզ տեսել եմ, ջիպով եկել, մտել ես, հերիք ա սուտ խոսաս, Հիսուսը ի՞նչ ա ասում, պատվիրանները կարդո՞ւմ ես, բազմազավակ հայր ես, սուտ մի՛ խոսա Աստծո առաջ»:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը որոշ ժամանակ առաջ ասում էր, որ բիզնեսով զբաղվում է իր կինը և ինքը որևէ բիզնես չունի, իսկ այսօր հերքեց նաև այն, որ իր կինը որևէ բիզնես ունի:
tert.am-ի տեսանյութում, «Երևան Մոլ»-ի բացման արարողությունից հետո մի կին մոտեցել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին, նրան հորդորել է սուտ չխոսել, Ավետարան կարդալ ու պատվիրանները պահել...
Նյութը` սկզբնաղբյուր կայքում