ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Ավետիք Էլոյանին ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Ավետիք Էլոյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018թ. հունիսից։
Պաշտոնից ազատման հիմքերի մասին տեղեկություններ կառավարության նիստում չեն հրապարակվել:


