Ինչպես արդեն հայտնել ենք, այրվում է «Կանազ» մշակույթի տունը և հրդեհի բարդությունից ելնելով՝ հայտարարվել է «Թիվ 3 կանչ»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում ընդգրկված հուշարձան-շենքի հրդեհին, գրել է․
«Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաև մանկությունս...
Կանազի մշակույթի պալատը (ողորմի երկարամյա տնօրեն Քեչյանին) վերածվում է մոխրակույտի։
Իմ մանկության կրթարանը, ուր քանդակի խմբակում, հանգուցյալ ընկեր Վաղարշակյանի գլխավորությամբ, արվեստն էինք ըմբոշխնում...
Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ»։


