▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստը կայացել է առանց Փաշինյանի, վարել է Վահագն Ալեքսանյանը։ Լսել են ֆինանսների նախարարի հաշվետվությունը, որը դասախոսություն է կարդացել՝ ՔՊ-ական թերուսներին բացատրել, թե ինչ է ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, եկամտահարկը եւ այլն։

Տաղտուկը ցրել է Տիգրան Ավինյանը, որը հազվադեպ է մասնակցում նիստերին, միայն, երբ հարցը քաղաքապետարանին է առնչվում։ Մեր աղբյուրը կատակեց՝ փողի հոտ էր առել։ Նա ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առաջարկել է մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբաժին օրենքով հատկացնել Երեւանին:

Նրա առաջարկն ապշեցրել է նախարարին, որը կտրուկ դեմ է արտահայտվել՝ բացատրելով, որ այդ դեպքում մյուս համայնքներն ուղղակի կմեռնեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее