▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոերթը Ջերմուկից դեպի Երևան մեկնարկել է

Ջերմուկցիներն անում են իրենց քայլը. ի պաշտպանություն Ամուլսարի՝ ավտոերթը Ջերմուկից դեպի Երևան մեկնարկել էԱմուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարող Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները կշարժվեն դեպի Երևան և կմիանան Ազատության հրապարակում նախատեսված քայլերթին` նվիրված Ամուլսարի փրկությանը։ Ակցիայի մասնակիցները քայլերթ կիրականացնեն մի քանի ուղղություններով, իսկ երթը կեզրափակվի Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին:

«Կոչ ենք անում միանալ այս խաղաղ ակցիային, որն ուղղված է լինելու ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ հանուն ինքնիշխան և մաքուր հայրենիքի։ Ամուլսարի պահապան ջերմուկցիները դեռ հեղափոխության առաջին օրվանից մասնակցել և աջակցել են այսօրվա կառավարությանը՝ հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այսպիսով, մեր պայքարը ոչ թե ուղղված է ընդդեմ կառավարության, այլ հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։ Ամուլսարը հայրենիք է, ուստի հայրենիքի փրկության ճանապարհին մենք այլևս ետքայլ չունենք։ Ամուլսարը սար է մնալու և վերջ», - նշում են ակցիայի մասնակիցները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ էր արել ապաշրջափակել դեպի Ամուլսար տանող ճանապարհները։

Տեսանյութը՝ Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее