▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոմաքսատունն ու ՃՈ հաշվառման-քննական բաժինը աշխատելու են առանց հանգստյան օրերի ու ընդմիջման ժամի



Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով. 

 «Հարգելի՛ քաղաքացիներ
Վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ քաղաքացիներին ավելի որակյալ և արդյունավետ սպասարկելու, առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է հետևյալ աշխատանքային ռեժիմը՝
1) երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),
2) Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի համար՝ երկուշաբթիից կիրակի օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, տրանսպորտային միջոցների զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),
3) Տարածքային ստորաբաժանումները քաղաքացիներին սպասարկելու են առանց ընդմիջման ժամի»։

 

Հավելենք, որ այս մասին գրառում է կատարել նաև ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը` նշելով.

Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ եմ տեղեկացնել, որ վարչապետի հանձնարարությամբ օգոստոսի 3-ից սկսած Ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժինը (Գաջեգործների 76) և Նորագավիթի ավտոմաքսատունը (Արշակունյաց 127/21) աշխատելու են նաև շաբաթ և կիրակի օրերին։ Այսուհետ հնարավոր կլինի նաև շաբաթ և կիրակի օրերին մաքսազերծել ավտոմեքենան, ստանալ պետհամարանիշ, կատարել առուվաճառքի և այլ գործարքներ։
Գործառույթների իրականացման համար այդ օրերին աշխատելու են նաև տարածքում գործող բանկերի մասնաճյուղերը, Երևանի քաղաքապետարանի և ԴԱՀԿ ծառայության համապատասխան ստորաբաժանումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее