▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղաչում եմ թախանձագին, բուժեք մեր հիվանդ Վարդան Պետրոսյանին

Աղերսս ուղղյալ բոլոր սիրեցյալ մեր եղբայրներին, որոնց մեջ հայու ճշմարիտ սիրտը դեռ բաբախում է, ուր որ սեր բառը դեռ չի դադարել զգացմունքային փարոս լինելուց։

Մի քանի օր է, լուռ տառապում ենք, հոգու անարցունք աչքերն կկոծաց, մի պարագայում վշտակցությունն է մեզ համախմբել, մեր շատ սիրեցյալ հայ եղբայրների շուրջ, որոնցից ոչ մեկը մյուսին չի մխիթարում, քանզի յուրաքանչյուրն ինքը մխիթարվելու կարիքը ունի, այլ լուռ խոնարհված անհավատալի իրականության դառնության խաչի առաջ, տանում են, տանում են փայտը որդեկորուսության, տանում են անվերջ մի հարց շրթներին, ինչո՞ւ, ինչո՞ւ կատարվեց այս անցանկալին։ Այնտեղ մի գերդաստան է այս հարցը տալիս, մինչ այստեղ ժողովուրդ մի ողջ հարցադրման պատասխան է փնտրում, կարծես ապարդյուն։ Կատարվել է այն, ինչը անսպասել էր, ինչը անհավատալի է, բայց և՝ իրական։ Մի ամբողջ ժողովուրդ մատնված անորոշության, փորձում է գտնել ո՞րն է լուծումը։
Ասում են, ողբերգությունը նման է անտեսանելի մարդկային շուքի, որն ամեն վարկյան կարող է անցնել մարդկային անմեղ կյանքերի կողքով այնպես, ինչպես որ այն անցավ մի մարդու կողքով, որը տաղանդ է, բացառիկ տաղանդ, որի նմանին կերազեր անգամ ամեն մի ժողովուրդ ունենար իր մեջ։ Նրա ներկայությունը տոն էր, նրա ելույթները՝ տոնակատարում։ Մտքի թռիչքը նախանձն էր շարժում ամեն մի անձի, ով որ իրապես մտածել գիտի։ Դա մի անուն է, ամեն մի հայի ցանկալի անուն, որ մեր աչքերով հաճախ ենք փնտրել հայտագրերի մեջ, որ երջանկության թրթիռով լեցուն կարողանային այն արտաբերել. ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ։ Ահա այդ անունն այսօր կրկին մեր շուրթերին է, որպես մեր էջի գրության նշում։ Քանզի չերազած երազը պարուրել է բոլորիս։ Մտածում ենք ի՞նչ անենք, կարծում եմ մեկ բան, որն որպես աղերս և խոր աղաչանք ուղղում եմ բոլոր այրերին հայոց, որպեսի կանխեն երկու կորստյանը զուգահեռ քայլող կորուստը երրորդ։ Իսկ դա հնարավոր անելու համար, օգնենք մեր հանճարեղ, արվեստի փարոս մեծ ՄԱԵՍՏՐՈՅԻՆ, թատրոնի մի նոր ,,ՓԱՓԱԶՅԱՆ մավռին,,։ Ոչ, թախանձագին ես չեմ խնդրում, որ հանկարծ ասվի. ,,դու անմեղ ես ով այր Վարդան Պետրոսյան,, այլ աղաչում եմ, որպես վարդապետ և հայ քրիստոնյա, օգնության աջը մեկնեք Վարդանին, ում փայծախը հեռացրեցին, ում լյարդը կարեցին և դեռ վերքերը արյամբ շաղախված, մի տարեք նրան դուք մեկուսարան, այլ տարեք նրան դուք բժշկարան։ Բուժենք խոր վերքը, իսկ հոգու վերքը խնդրենք Բարձրյալից, որ ինքը ԲՈՒԺԻ, ինչպես ողբացյալ ազգականների, այնպես ողբացող մեծ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ…

 

Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее