▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղբանոցում հայտնաբերված երեխայի ձեռքերն ու ոտքերը փաթաթված են եղել կպչուն ժապավենով․ մանրամասներ

Օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։
Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել է 1,5-ից 2 տարեկան երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։


Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ երեխայի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ովքեր դեպքի վերաբերյալ կարող են հայտնել որևէ տեղեկություն, խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Մուշի բաժին, զանգահարել 1-02։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее