▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. կասկածյալը ոստիկանության նախկին փոխգնդապետ է

Այսօր` փետրվարի 22-ի առավոտյան, սպանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում։ Արամ Մանուկյան փողոցի 304 հասցեի իր բնակարանում հրազենից արձակված կրակոցներից սպանվել է 36-ամյա մի տղամարդ:  

shamshyan.com-ի տեղեկություններով, սպանվածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն էր, որի սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Մեսրոպ Կյուրեղյանին, ով  ոստիկանության նախկին աշխատակից է

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 36-ամյա տղամարդու ուղղությամբ  ինքնաձիգով կրակել է 62-ամյա մի տղամարդ:

Հարցին, արդյո՞ք ճիշտ են խոսակցություններն այն մասին, որ սպանությունը կատարել է ոստիկանության նախկին աշխատակիցը, Էդգար Ջանոյանը չի պատասխանել, հավելելով, որ այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն չկա: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի (Սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը հատկանիշներով)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее