▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան Հովսեփյանի դարաշրջանն ավարտվում է

Վաղն ավարտվում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը այդ պաշտոնի համար երկրորդ անգամ Հովսեփյանի թեկնածությունը չի առաջադրի, որովհետեւ մեզանում շնորհակալություն հայտնում են միայն հեռացող պաշտոնյային:
Դատախազության համակարգում՝ Աղվան Հովսեփյանն ազդեցություն ունի, սակայն այդ ազդեցությունը բնավ էլ չի օգտագործվել նոր որակի կառավարում իրականացնելու համար:
Հասարակության գիտակցության մեջ՝ դատախազությունն ամենեւին էլ չի ասոցացվում արդարության, օրենքի պաշտպանության հետ:
Ասեմ ավելին՝ դատախազությունը, իրավապահ մյուս մարմինների նման, ասոցացվում է պատժիչ մեքենայի հետ, որն անզոր է իշխանության եւ օլիգարխիայի, սակայն ամենազոր՝ խեղճ ու անպաշտպան մարդու հանդեպ:
Նույն այս դատախազության վերահսկողությամբ՝ մարդու սպանության մեջ մեղադրվողը կարող է ազատ շրջել, ինքնուրույն տեսակետ ունեցողը՝ մնալ ճաղերի հետեւում:
Երբ ասում եմ դատախազություն՝ հիշում եմ Մարտի 1-ի շինծու գործը, որը պղպջակի նման տրաքեց դատարաններում:
Իհարկե, չեմ պնդում, որ այլ դատախազի պարագայում՝ այդ խարանը կմաքրվի դատախազության ճակատից, որովհետեւ պետությունում որակապես ոչինչ չի փոխվել: Իսկ այդ պարագայում՝ նոր գլխավոր դատախազը հույսեր չի ծնելու, ընդամենը իր անուն-ազգանունով ամբողջացնելու է այն պատմաշրջանը, որը գուցե կոչվի իրավական նիհիլիզմ:

Սուրեն Սուրենյանց

Ֆեյսբուքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее