galatv.am-ը գրում է, որ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած այն հայտարարությունը, համաձայն որի մեր երկիրը անդամակցելու է Մաքսային միությանը, որեւէ կերպ չեն ցանկանում մեկնաբանել կառավարության անդամները: Մինչ կառավարության նիստի մեկնարկը գործադիրի շենքի դիմաց հավաքված լրագրողները փորձում էին նախարարներից հետաքրքրվել, թե ինչպես կմեկնաբանեն Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Գրեթե բոլոր նախարարները խուսափում էին լրագրողների հարցերին պատասխանելուց ու հայտարարում էին, որ նիստից ուշանում են:
ԳԱԼԱ-ին նաև գրում է , որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բավականին ագրեսիվ է արձագանքել, երբ լրագրողները փորձել են մոտենալ նրան: «Դուք կարո՞ղ եք տարրական կուլտուրա ունենալ, եւ երբ մարդը քայլում է, չմոտենալ եւ այսպիսի բաներ չանել»:
Ի դեպ` ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, երբ մոտենում էր կառավարության շենքին, դրսում ցուցարարներից վանկարկում էին: Դա առաջացրեց Գ. Հակոբյանի զայրույթը, ով արձագանքեց. «Այ ոչխար, խի՞ ես գոռում»:
Մանրամասները` այստեղ:
Տեսանյութն` 1in.am-ի