▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ծրագիրը նախատեսում է ԼՂՀ-ն գրավել կտոր-կտոր՝ մի քանի բլից կրիգներով

Երեւում է ռուսները մեզ զենք չեն տալիս այն պատճառով, որ մեր բանակը ձախողեց ռուս-ադրբեջանական ծրագրի առաջին գործողությունը: Անիմաստ չէ կանխատեսելը, որ այդ ծրագիրը նախատեսում է ԼՂՀ-ն գրավել կտոր-կտոր՝ մի քանի բլից կրիգներով: Սա, իհարկե, անձամբ Պուտինի ծրագիրն է, բայց անվանվում է Լավրովի անունով: Ի՞նչ է ուզում Պուտինը դրանով: ԼՂՀ-ն նվիրելով Ադրբեջանին նրան ԵԱՏՄ մտցնե՞լ: Բայց չէ՞ որ եթե դա անհնար էր երեկ, երբ կազմավորվում էր ԵԱՏՄ-ն, ապա այսօր, երբ բոլոր նշանները կան, որ դա շուտով փլուզվելու է իր ետեւից տանելով նաեւ ՀԱՊԿ-ն ու ԱՊՀ-ն, այդպիսի նպատակ հետապնդելը պարզապես անհեթեթություն է:


Երջանիկ Աբգարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее