▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ դեպքից հետո լուրջ աշխատանք ենք կատարել.Ս.Օհանյանը՝ Ավետիսյանների սպանության մասին

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն  այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ  Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի խնդրին՝ նշելով.

«ՌԴ Պն ղեկավարությունն էլ է շատ բացասական վերաբերվում այդ դեպքին: Այն այսօր իրավական ոլորտում է գտնվում: Այդ դեպքից հետո լուրջ աշխատանք ենք կատարել, որպեսզի Գյումրիի բնակչության և 102-րդ ռազմաբազայի զինծառայողների լավ հարաբերությունները պահպանվեն, ինչպես եղել է նախկինում»:

Խոսելով շքեղ մեքենաներով քաղաքում շրջող զինվորականների մասին՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ  բարձրաստիճան ղեկավարությունն առավոտից մինչև երեկո զբաղված է բանակի գործերով:

 «Եթե այդպիսի փաստեր կան, կարող եք մեզ ասել, մենք զբաղվենք դրանով»,-նկատեց նախարարը:

Հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է երկարացնել զինվորական ծառայության ժամկետները, նախարարը պատասխանեց, որ ոչ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее