Այդ երեխան հանցագործ չէ․ մի քանի մայրեր նստացույց են անում գլխավոր դատախազության մոտ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով
«Մեր նպատակն է թույլ չտալ, որ Դավիթին նորից տեղափոխեն ՔԿՀ, որ նա շարունակի իր բուժումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նստացույցի նախաձեռնող, 4 երեխաների մայր Սայիդա Պողոսյանը։
Նրա խոսքով՝ նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ առավոտյան ժամը 11-ից մինչև 20։00-ն։
3 երեխաների մայրիկ, արցախցի Նուբար Դանիելյանը ևս մասնակցում է նստացույցին։ Ասաց, որ չի ճանաչում ո՛չ Դավիթին, ո՛չ էլ նրա ծնողներին, ուղղակի որպես մայր աջակցում է, որ նաև իր երեխաներն ապրեն ապահով երկրում։
***
Այսօրվանից մի խումբ սրտացավ տիկնայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև՝ կալանավորված 18-ամյա Դավիթի ազատության պահանջով
Նստացույցն իրականացվելու է հերթափոխի սկզբունքով՝ ամեն օր մինչև ժամը 20:00-ը։
Եթե դուք ևս գտնում եք, որ Դավիթի կալանքը բացարձակ անթույլատրելի է, կարող եք այցելել, համերաշխություն հայտնել, գուցե նաև՝ հերթափոխով մասնակցել նստացույցին։
ՓաստաբանՌուբեն Մելիքյան


