Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայանալու է ԳՄ նիստ, որի ընթացքում քննարկվելու է վարչապետի թեկնածության հարցը: Ամենայն հավանականությամբ նիստից հետո կհրապարակվի վարչապետի անունը: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Այդ նպատակով ենք հավաքվում, տեսնենք... Պաշտոնական տեսակետը երբ կձևավորվի, այդ ժամանակ էլ կհայտնենք»,- նշեց Գալուստ Սահակյանը: