«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանը վերջին օրերին հանդիպումներ է ունենում ՀԱԿ-ից առանձնացած մի շարք կուսակցությունների հետ եւ նրանց առաջարկում է Երեւանի խորհրդի ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
Հակոբյանի առաջարկը շատ կուսակցությունների համար ընդունելի է, եւ չի բացառվում, որ առաջիկայում «Ժառանգության» առանցքի շուրջ ձեւավորվի նախընտրական դաշինք: Սա յուրօրինակ պատասխան կլինի ԲՀԿ-ին, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի նիստում հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կմասնակցի միայն այնպիսի նախընտրական դաշինքի ձեւավորմանը, որի առանցքը ԲՀԿ-ն է: Այն, ինչ չհաջողվեց ԲՀԿ-ին, կարող է հաջողվել «Ժառանգությանը»»,- գրում է «168 ժամը»: