▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ հիմա կատարվում է, լուրջ պայմանավորվածությունների արդյունք է

«ՀՀԿ-ում կատարվող փոփոխությունները իրավիճակը որոշ չափով փոխում են: Այն սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ քաղաքական դաշտ մուտքով: Այս նախընտրական փուլում շատ հետաքրքիր են այն վերադասավորումները, որոնք սպասվում են իշխանության ներսում:

Փաստացի մեկ օրվա ընթացքում շատ դեմքեր հայտնվեցին ոչ իշխանական դաշտում, անգամ դիրքավորվեցին ընդդիմության հետ: Կարծում եմ, որ այն, ինչ հիմա կատարվում է, լուրջ պայմանավորվածությունների արդյունք է և տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի՝ հայաստանյան իշխանական ու քաղաքական դաշտ մուտք գործելուց առաջ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ ոչ իշխանական դաշտում կատարվող ամեն քայլ վերահսկվում է իշխանության կողմից ու չի կարծում, որ պրոցեսները կարող են գնալ կոշտ սցենարով: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին՝ Վիգեն Հակոբյանը նկատեց.

«Չեմ կարծում, որ որևէ քաղաքական կուսակցության կազմում կլինի: Չի բացառվում քողարկված աջակցությունը: Նա լուրջ ռեսուրսների է տիրապետում բոլոր առումներով: Չնայած դրանք ՀՀԿ-ից հեռանալու դեպքում բավականին կթուլանան»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее