▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն ուժը, որը կգնա ընտրությունների կեղծման կամ ընտրակաշառքի բաժանման ճանապարհով, կգրանցի իր քաղաքական վախճանը». Արմեն Գալջյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Գալջյանի գրառումը. «Վերջին օրերին թեկնածուներից մեկը պարբերաբար շրջանառության մեջ է դնում ընտրությունների արդյունքների հնարավոր կեղծման թեզը, նման բան սովորաբար անում են, երբ զգում են անհաջողության վտանգը:
Եթե 2018 թվականից առաջ ընտրությունների կեղծումը կամ ընտրակաշառքի բաժանումը դարձել էր սովորական երևույթ, ապա հեղափոխությունից հետո այն տեղափոխվել է ֆանտաստիկայի ժանր, անգամ 2021թ. համապետական ընտրության ժամանակ, երբ քաղաքական պայքարը շատ ավելի ճակատագրական էր քաղաքական դաշտի և Հայաստանի ապագայի տեսանկյունից, գործող իշխանությունը որևէ ընտրախախտման չգնաց, ուր մնաց քաղաքային ընտրության դեպքում դա անի: Բայց այստեղ շատ ավելի կարևոր նրբություն կա, արդյո՞ք ընտրությունների կեղծման մասին թեզ տարածողները բացառում են ժամանակին ընտրությունները ակնհայտ կեղծող գործիչների կողմից բացահայտ սատարվող ուժերի հետ համագործակցությունը, թե՝ ոչ, նրանք պետք է շատ ուղիղ պատասխանեն այս հարցին:
2018 թվականից հետո այն քաղաքական ուժը, որը կգնա ընտրությունների կեղծման կամ ընտրակաշառքի բաժանման ճանապարհով շատ կարճ ժամանակ անց, կգրանցի իր քաղաքական վախճանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее