▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն զինատեսակը, որ մենք ունենք, թշնամին չունի

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ դեռ Արցախը ճանաչելու ժամանակը չէ, բանակցություններն այդ դեպքում չեն շարունակվի.

«Իհարկե, կարևորը մեր երկրի շահն է, բայց աշխարհի կարծիքն արհամարհելու իրավուք չունենք»:

Այլ կարծիքի է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը.

«Հիմա հենց պահն է  ճանաչել Արցախը, քանի որ Ադրբեջանն անցավ Ռուբիկոնը՝ հարձակվելով խաղաղ բնակչության վրա: Մեզ տերմինակոխ են անում Մադրիդյան սկզբունքներով, և սա այն դեպքում, երբ ապրիլի 2-ին Ադրբեջանը թքելով միջազգային իրավունքի վրա, խախտեց դրանք ու սրի մատնեց մեր խաղաղ բնակչությանը: Եվ, սրանց ուխտադրուժ հարձակումից հետո մենք պետք է ճանաչենք Արցախի Հանրապետությունը»,-ասաց նա: 

Բանախոսներն անդրադարձան նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին՝ նշելով, որ  ճիշտ է՝ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց այդ նույն զենքը, դեռ մի բան էլ՝ ավել, վաճառում է նաև Հայաստանին.

«Այն զինատեսակը, որ մենք ունենք, թշնամին չունի»,-նկատեց Գուրգեն Եղիազարյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее