▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես չէ ՝բոլորը կարծում են, որ տուգանքները 10.000 դրամից բարձրացնելը վատ գաղափար է. Սիսակ Գաբրիելյան

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով դիմակ չկրելու համար տուգանքի չափի խստացման վերաբերյալ նախագծի՝ շրջանառությունից հանվելուն, ասաց.

/filemanager/uploads/2019/10/week-1/Sisak_Gabrielyan.png

««Իմ քայլը» խմբակցությունում քննարկման արդյունքում եկանք այն եզրահանգման, որ այս պահի դրությամբ նպատակահարմար չենք համարում տուգանքների բարձրացումը»:

Տուգանքի չափի արդյունավետության վերաբերյալ Գաբրիելյանն ասաց՝ արդյունավետությունը պետք է որոշվի կիրառման ընթացքում, թեև ըստ Գաբրիելյանի՝ 10.000 դրամ տուգանքի չափը իսկապես մեծ գումար է, և հնարավոր է այդ չափի տուգանքով հասնել իրավիճակի բարելավման.

«Օրինակ, մեր հարևան Վրաստանում նույն դիմակ չկրելու կամ այլ սահմանափակումները խախտելու համար տուգանքները անհամեմատ բարձր են: Եթե չեմ սխալվում այնտեղ 70 հազար դրամից են սկսվում տուգանքները: Այնպես որ բոլորը չէ, որ կարծում են՝ տուգանքները 10.000 դրամից բարձրացնելը վատ գաղափար է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее