▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպիսի մտքեր է սկսում արտահայտել, որ կարծես՝ քո դիմաց սուրբ է կանգնած

Լրագրող Կիմա Եղիազարյանը  7or.am-ում անդրադարձել է  հեռուստաեթերում` հատկապես Հանրային հեռուստաընկերությունում տիրող վիճակին ու, մասնավորապես, գրում է.

Ջաղինյանը վստահեցնում է, որ նոր եթերաշրջանում փոփոխություններ կտեսնենք. 

 «Ռաբիզության հետ  կապված՝ ասեմոր ապրում  ենք մի 

 ժամանակահատվածումերբ Բեթհովենը դա շուն ա 

Մոցարտըդա կոնֆետ աՉարենցը դա հազարանոց ա 

Կոմիտասըդա փողոց աԵս սիրում եմ իմ աշխատանքը եւ 

ես ամեն ինչ անելու եմոր դա փոփոխվիԾրագրեր ենք  անում եւ  

անելու, իսկապես փոխվելու էկտեսնեք»:

Իրոք, զարմանալի է. մարդը պաշտոն է ստանում եւ հանկարծ այնպիսի մտքեր է սկսում արտահայտել, որ կարծես՝ քո դիմաց սուրբ է կանգնած:

Այն, ինչի մասին խոսում է խորհրդի նորաթուխ նախագահը, այդ ամենը նա քարոզել ու տարածել է 22 տարի՝ գլխավորելով «Շարմ-հոլդինգը»:

«Շարմ»-ն է արտադրել ու բոլոր հեռուստաընկերություններին մատուցել այնպիսի «հեռուստանախագծեր» ու ֆիլմեր, որոնց «դրական ներգործությունը» հանրության վրա եղել է վերջինիս լիակատար դեգրադացումը:

Զանազան «ֆեշըն շոուների» ու «տրանզիտների», «Տաքսի՝ էլի լավ ա»-ների պրոդյուսերը տարիներ շարունակ, մեծ հաշվով, զբաղվել է հանրության շրջանում անգրագիտության ու ռաբիսության տարածմամբ:

Կարեւոր է նկատել այն, որ 2008-ից այս կողմ հասարակական տարբեր կազմակերպություններ, մշակույթի գործիչներ պարբերաբար դիմել են Սերժ Սարգսյանին՝ խնդրելով բարելավել հայկական հեռուստաեթերի վիճակը: Հարցի շուրջ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, այդ թվում՝ Հանրային խորհրդում, անգամ մշակվել են չափորոշիչներ, որոնցով իբր պետք է առաջնորդվեին հետուստաընկերությունները: Նույնիսկ, մրցանակներ են սահմանվել՝ որոշելու, թե որն է ամենատգեղ եթերը եւ այլն:

Սակայն այս ամենը զրոյական նշանակություն է ունեցել, քանի որ ինչպես նախկինում գործել են, այսօր էլ շարունակում են «նույն ոգով» գործել հեռուստաընկերությունների մեծ մասը: Շարունակում են մատուցել նույն «խլամ» արտադրանքը՝ հոգեզրկելով ու այլասերելով հանրությանը, դե, իսկ «ռեյծինգի» մրցավազքում շարունակելով հսկայական գումարներ աշխատել: Ջհանդամը թե՝ ազգին չեն ապուշացնում ու հիմարացնում, ջհանդամը թե՝ իրենց արտադրած սերիալներով ու պլագիատ ծրագրերով չի բարոյալքվում ու տխմարանում հեռուստադիտողը:

Իսկ «բարելավումը» այն եղավ, որ Ջաղինյանը նշանակվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:

Դե, մարդը «Գարեգին Նժդեհ» մեդալ ունի, «Մովսես Խորենացի» մեդալ ունի (հետաքրքիր է, Խորենացու «Հայոց պատմություն» գրքի շապիկը գոնե տեսե՞լ է), մշակույթի նախարարության ոսկե մեդալ է ստացել…

Երեւի՝ «գլամուռ» բուծելու տեւական ջանքերի համար:

 

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее