▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այո, լրջագույն սպառնալիք կա. Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց:

 

 

 

 

 

 

 

 

«Տեղափոխվել եմ, արդեն էնտեղ եմ ապրում»,-   Tert.am–ի հետ զրույցում լուրը հաստատել է  Վանեցյանը:

Հարցին, թե ինչով էլ պայմանավորված տեղափոխությունը Կառավարության ամառանոց արդյոք նրա և ընտանիքի անվտանագությանը սպառնալիք կա, Արթուր Վանեցյանը ժպիտով արձագանքեց. «Այո, լրջագույն սպառնալիք»:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ մամուլում գրվել էր, որ Վանեցյանի մտադրություն ունի տեղափոխվել ամառանոց, քանի ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում:

Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի կարող է առանձնատուն տրամադրվել կառավարական ամառանոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее