▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս ամենն արդեն սովորական շանտաժի է նմանվում»

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Հինգ տարի շարունակ Սարգսյան Սերժը և վերջինիս մերձավոր շրջապատը պարբերաբար թափանցիկ կերպով ակնարկում են, որ շուտով երրորդ նախագահի կողմից աղմկահարույց բացահայտումներ են լինելու:
Հինգ տարում ինչ ասես, որ չեղավ՝ իրավական ապօրինություններ, ֆիզիկական հաշվեհարդարի բազմաթիվ դեպքեր, միջազգային խայտառակություններ, քովիդյան կրկես, իր բնույթով տարօրինակ պատերազմ, բազմահազար զոհեր, տարածքների կորուստ, պատերազմի պերմանենտ սպառնալիք, անվերջ կլոունադա ....
Էլ ի՞նչ է պետք Սարգսյան Սերժ & Co-ին, որ բացահայտեն այն, ինչ ցանկանում են բացահայտեն:
Այսօր ևս Սարգսյան Սերժի շրջապատից Զաքարյան Արտակն ասել է, որ «Կապիտուլացված իշխանությունը սարսափում է Սերժ Սարգսյանի բացահայտումներից»: Գիտենք: Վաղուց գիտենք: Բա բուն «բացահայտումները» ե՞րբ են լինելու:
Այս ամենն արդեն ոչ միայն հետաքրքիր չէ, այլև սովորական շանտաժի է նմանվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее