▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ստեղծելու կարիք չունի․ Հովհաննես Մովսիսյան

Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի հասցեին քննադատություններ են հնչում, թե իբր  ՊՈԱԿ-ը ֆեյքերի մեծ բանակ ունի, որոնք սոցիալական ցանցերում իշխանությանը հաճո գրառումներով են հանդես գալիս և քննադատում- հայհոյում են ոչ իշխանամետ կարծիք ունեցողներին։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը նշել է,  որ կան շրջանակներ, որոնք փորձում են վարկաբեկել վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը՝ այդ կերպ փորձելով իրենց շահին հասնել։

«Վստահեցնում եմ, որ նման գործառույթ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը չունի։ Ընդհանրապես կարծում եմ, որ ֆեյքերով հանրային կարծիք հնարավոր չէ ստեղծել։ Այս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ստեղծելու կարիք չունի, որովհետև հանրային աջակցություն կա»,- նշել է  Հովհաննես Մովսիսյանը։

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее