▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս մարդը վախի մթնոլորտում ամեն ինչ հանձնելու է». Սամվել Կարապետյան

«Այս մարդը վախի մթնոլորտում ամեն ինչ հանձնելու է»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ հավելելով. «Պետք է կանգնեցնել պրոցեսը: Իրենք միակողմանի զիջելու են ամեն ինչ»:

***

Եթե լրտես եմ, հայ ժողովրդի լրտեսն եմ, նման պնդում է արել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ի պատասխան Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների, թե «ինքը ինչ-որ երկրի լրտես է»:

Սամվել Կարապետյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր դոզաների տակ տարբեր հայտարարություններ է անում:

«Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է, որ մենք ամեն շաբաթ բացահայտում ենք իր բոլոր անօրինական քայլերը: Ժողովրդին ցույց ենք տալիս, որ երկիրը հասցրել են անդունդի եզրին: Իրեն թվում է՝ դա միայն լրտեսությամբ կարելի է անել: Ցանկացած մարդ մեկ ժամ ծախսելով կարող է տեսնել Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ինքը թող կողմնորոշվի՝ քանի՞ երկրի լրտես է. առնվազն 2-ը ոչ բարեկամ երկրներ են»,- տեսակետ է հայտնել ընդդիմադիր գործիչը:

***

Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, կսկսի թվել «Բասարգեչար», «Գյոյչա» անունները, հետո կանցնի «Էրիվան»-ին, դրա համար ենք ահազանգում, որ այս գործընթացը պետք է կանգնեցնել, այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:

Ըստ նրա՝ Փաշինյանը վախի մթնորտի տակ ամեն ինչ հանձնելու է:

«Իրենք միակողմանի զիջելու են ամեն ինչ, ամենաճշգրիտ թիվը չէ, որ ՀՀ են գալու 300 000 ադրբեջանցիներ, միգուցե, գան 500 000-ը: Հենց սկսեցին գալ, ո՞վ է կանգնեցնելու նրանց: Ես համարում եմ, որ կարող է 1 միլիոն ադրբեջանցի գալ: Նրանք ցանկանում են փափուկ ձևով տիրանալ՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ»,- նշել է Սամվել Կարապետյանը:

***

Բարեկամական այցելություն է եղել Վեհափառի կողմից, մենք նույնիսկ քաղաքականության մասին մեկ բառ չենք խոսել, քանի որ թե՛ Վեհափառը, թե՛ ես գտնվում ենք ապօրինի հետապնդումների տակ, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի այցին։

Կարապետյանը պնդել է, որ Կաթողիկոսի այցը քաղաքականության հետ կապ չի ունեցել:

«Քննարկել ենք մեր ազգային խնդիրների, միասնության, ինքնության պահպանման խնդիրների մասին և եկեղեցու շուրջ ծավալված հարձակումների մասին և հույս են հայտնել, որ շատ շուտով այդ ամենը կանգնելու է, անողները շատ երջանիկ չեն լինի դրա համար»,-հանդիպումից մանրամասներ է հայտնել «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն:

 Հիշեցնենք՝ օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել էր տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее