Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Ղուկասյանը գրում է․
«Այս մարդիկ ապրում են մեր հետ, մեր կողքին ու կարծում եմ ոչ ոք չի առարկի, որ ավելի քան ռեալ վտանգ են ներկայացնում յուրաքանչյուրիս կյանքի և առողջության համար:
Տեսահոլովակում երևում են բավականին շատ պետհամարանիշեր, ինչպես նաև վարորդների անուններ և նկարներ։ Հուսով եմ՝ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկի կարգազանց վարորդներին։
Ուստի խնդրում եմ ՀՀ Ճանապարհային ոստիկանությանը ավելի զգոն լինել և կանխել նման երևույթները, իսկ վարորդների հանդեպ կիրառել համապատասխան ու հնարավորինս խիստ պատիժ։
Ազգային Ժողովի պատգամավորներին խնդրում եմ մշակել օրինագիծ, ըստ որի նման վարորդներին ուղղակի և միանգամից կզրկեն վարորդական իրավունքից, իսկ ով չունի՝ հետագա ՎԻ-ի ձեռք բերումից։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք տեղափոխելը հարցի լուծում չէ, տուգանելը նույնպես խնդրի ամբողջական լուծում չէ, մանավանդ, երբ երիտասարդներից ոմանք արդեն իսկ հասցրել են տուգանվել 2018-ին, բայց ինչպես տեսնում ենք՝ նույն ոգով շարունակում են։
Խնդրում եմ՝ պահպանեք ՀՀ քաղաքացիների անվտանգությունը:
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia, National Assembly of Armenia / Ազգային ժողով, Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան»
=


