««Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցությունը հիմնադրվեց, մեր հաջորդ քայլն է կուսակցությունը գրանցել պետական ռեգիստրում: Շնորհակալ եմ ինձ հետ գալու համար»,- այս մասին այսօր՝ մարտի 5-ին, կուսակցության համագումարին հայտարարեց պետական գործիչ Վարդան Ղուկասյանը:
Նա նշեց, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության տվյալների` իրենց կուսակցությունը քաղաքական ուժերի մեջ ժողովրդի վստահությամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
«Այս պահին Նիկոլ Փաշինյանի թիմակիցները քննարկում են արտահերթ ընտրությունների չգնալու հարցը, քանի որ գիտակցում են՝ կորցնելու են իշխանությունը: Իսկ եթե 2026-ին տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ապա մենք վստահաբար զբաղեցնելու ենք առաջին հորիզոնականը: Իմ ընտրազանգվածը նոր եկող սերունդն է՝ 17-18 տարեկանները, որոնք ինձ ճանաչում են որպես քֆուր տվող ձյաձյա կամ Վարդան Ղուկասյան, այդ երեխաները հաջորդ տարի իրենց ձայնը տալու են ինձ և մեր կուսակցությունը հաղթելու է անհրաժեշտ շեմը: Այս մասին շատ լավ գիտեն ԱԱԾ-ն ու Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Ղուկասյանը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝ Հերթ Վարդան Ղուկասյանի կուսակցությունում՝ Դ․Օ․Կ․-ում գրանցվելու համար