▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին բավականին պաշտպանված է հեռախոսս․ ԱԱԾ տնօրենը խորհուրդ է տալիս ռոումինգով ավել-պակաս չխոսել

Արդյո՞ք բացահայտված է ԱԱԾ ղեկավարի եւ ՀՔԾ պետի հայտնի գաղտնալսումների աղբյուրը, եւ արդյո՞ք հետագայում կարող ենք խուսափել նման գաղտնալսումներից։ Հարցը հղեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հետևյալ պատասխանը տվեց.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինչ վերաբերում է հեռախոսային զրույցների պաշտպանվածությանը, ընդհանուր առմամբ, մենք գիտենք հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են տարբեր երկրների ղեկավարների զրույցները։ Խոսել հարյուր տոկոսանոց պաշտպանվածության մասին, իհարկե չենք կարող։ Այս պահին բավականին պաշտպանված է իմ հեռախոսը՝ հավելվածով, որը հայկական պրոդուկտ է, աշխատանքային անվանումը՝ ԱԱԾ։ Մասնագետներն ասել են, որ հարյուր տոկոսով պաշտպանված է, եւ եթե մենք ցանկանանք մեզ լսել՝ չենք կարող»-ասաց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում։


Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее