▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 72 դեպք. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է կորոնավիրուսի հաստատված եւս 8 դեպքի մասին: Ըստ նախարարի՝ հանրագումարով այս պահին ՀՀ-ում կա հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

«Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը՝ «արտադրամասի»: Հանրագումարով այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее