Ermenihaber.am-ի փոխանցմամբ, ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (պատմական Աղձնիք) Սուրի շրջանում գտնվող հայկական Սբ. Կիրակոս եկեղեցում նախօերին մատուցված պատարագին մասնակցել է Դիարբեքիրի ազգությամբ քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Ըստ թուրքական «Haberfx» կայքի` Բայդեմիրը հնչեցրել է այսպիսի խոսքեր.
«Այս քաղաքը որքան իմն է, նույնքան էլ իմ հայ եղբայրներինն է»:
Թուրքական մամուլումն արդեն հասցրել է Դիարբեքիրի քաղաքապետի այս խոսքերը որակել որպես տարօրինակության դրսևորում:
Պատարագը մատուցվել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպսիկոպոս Աթեշյանի ձեռամբ:
Կայքը նշում է , որ 1376 թվականին կառուցված Սբ. Կիրակոս եկեղեցին համարվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկը. Ունի 1400 աղոթատեղի: Եկեղեցին վերանորոգվել է Ստամբուլում ապրող, բայց արմատներով դիարբեքիրցի հայերի ստեղծած «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»-ի միջոցներով (70%) և Դիարբեքիրի քաղաքապետարանի ֆինանսականաջակցությամբ (30%): Ընդհանուր առմամբ կատարվել են 2.5 մլն դոլար արժողությամբվերանորոգման ծախսեր: