«Այս շիծու հակամարտության պատասխանատուները ներկա իշխանություններն են»,- Asekose.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայ – արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը` խոսելով Սիրիայի հակամարտության մասին:
«Սիրիայի ժողովուրդը ցանկանում է, որ որևէ միջոցով մեկընդմիշտ վերջ դրվի ներկա շինծու հակամարտությանը: Հակամարտության միակ տուժողը ժողովուրդն է: Անգամ եթե Ամերիկան կամ որևէ այլ երկիր հարված հասցնի Սիրիային, միևնույն է տուժողը դարձյալ ժողովուրդն է լինելու: Թվում է թե ցանկանում են Սիրիան տեսնել առանց իր ժողովրդի»:
Իրավաբանը հավանական ելք տեսնում է իշխանության կադրային փոփոխության մեջ.
«Իսկ ելքի մասին եթե խոսենք, անշուշտ նոր արյուն պետք է գա, փորձվածը կրկին փորձել հիմարություն է: Նոր, երիտասարդ մադիկ պետք է գան իշխանության, երիտասարդացնեն, փոխեն իշխանությունը, որովհետև այսօրվա ղեկավարությունն է այս ամենի պատասխանատվությունը կրողը:Նրանց իշխանության օրոք ծնված այս հակամարտության երկու կողմում էլ իր ժողովուրդն է», - նշել է Հայ – արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարը:
Նանե Բագրատունի