▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում.Նիկոլ Փաշինյան

Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկատվությունը:

Հիշեցնենք՝ քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ, բայց իրենց անուններն ուղարկելով 1915 կարճ համարին՝ երեկոյան ժամը 22:00-ից կմասնակցեն վիրտուալ երթին, որում իրենց անունները կարտապատկերվեն Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուներին:Վիրտուալ երթը, որը կցուցադրվի ուղիղ եթերում, կմեկնարկի ապրիլի 24-ին՝ ժամը 22:00-ին, եւ կշարունակվի մինչեւ լուսաբաց: Այսպիսով երթին կարելի կլինի մասնակցել աշխարհի բոլոր ծագերից:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее