▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր 72 Պետրոս Գետադարձեր ստորագրեցին մի փաստաթուղթ, որ բարձրագոչ «պայմանագիր» անունն է կրում

1000 տարի անց Պետրոս Գետադարձ կոչվող կաթողիկոսը իր տեսակով դարձել է 72-ը: Այսօր 72 պետրոս գետադարձեր ստորագրեցին մի փաստաթուղթ, որ բարձրագոչ ՛՛պայմանագիր՛՛ անունն է կրում, որի բոլոր ՛՛պայմանները՛՛ միասին և յուրաքանչյուրը՝ առանձին, Հայաստանին պարտադրում է ՕՂԱԿՆ ԻՆՔՆ ԻՐ ՁԵՌՈՎ ԻՐ ՎԻԶԸ ԳՑԵԼ: Այսուհետև ամեն օր 72 պետրոս գետադարձերը պիտի վախենան: Ես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, մաղթում եմ բոլոր 72 դավաճաններին և ամեն մեկին առանձին,- այսօրվանից Հայաստանի օդը նրանց թունավորելու է, Հայաստանի ջուրը նրանց թունավորելու է, Հայաստանի մրգերը նրանց թունավորելու են, Հայաստանի լեռները նրանց շնչահեղձ են անելու, Հայաստանի կայծակը նրանց խփելու է, նրանցից ոչ մեկը չի մահանալու բնական մահով և նույնիսկ անկեղծ ապաշխարհանքը նրանց չի փրկելու դժբախտություններից: Ուտելը, խմելը, շնչելը, խոսելը... մեծագույն տառապանք է լինելու նրանց համար, մահը՝ անհասանելի երջանկություն: Ես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, մաղթում եմ նրանց երկար ու տանջալի կյանք: Հենց այն կյանքը, որին նրանք մատնում են Հայաստանի Հանրապետության ազնիվ քաղաքացիներին: Ապրեք երկար և շա՜տ դժբախտ, ամեն առավոտ հիշելով, որ դուք ՊԵՏՐՈՍ ԳԵՏԱԴԱՐՁ ԵՔ; Եվ երբ ինքնիշխան Հայաստանի ինքնիշխան իշխանությունները չեղյալ կհամարեն այս ծաղրուծանակը, կվազեք Ռուսաստան և կաշխատեք տրանսֆերներով օգնել ձեր ընտանիքներին, քանի որ ձեր որակը ինքնիշխան Հայաստանում հեռանկար չունի: Դուք էությամբ ճորտ եք, իսկ Հայաստանի ազատ քաղաքացիները ճորտ լինել չեն կարող:

Հրանուշ Խառատյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее